Թափառական միշտ անպաշտպան
Գաղթն ու ջարդն են քո ճակատագիրը եղած
Քո տաքուկ բույնէն վտարված
Օտար քաղաքներու մէջ նորից միշտ քո բույնը շինած
Դեպետ կեանքը քեզ համար միշտ դժվար է եղած
Դու ես բարձր լեռներու նման անսասան
միշտ պայքարած
ժրաջանորեն աշխատած
Քո անպիղծ ձեռքերով ժայռերեն քո հացնես հանած
Դու հայ ժողովուրդ խրոխտ մնացիր անբիծ
Փոթորկոտ ուղիները կեանքի
Չքայքայեցին քո սկզբունքները անգին
Դեպետ օտարությունը քո ճակատագիրն է եղած
Հայութիւնդ միշտ ես պաշտպանած
Տաճարիդ պէս սուրբ ես պահած
Հայրենիքի կարոտով խոշոր կեանքմըն է արդեն անցած
Ախ ինչ ասեմ քեզ ով Աստված
Ինչ մեղք է խեղճ հայը գործած
Ինչ է այս զուլում
Ինչ է այս տառապանք
Մինչեւ ուր դեռ արյունլվա ձեռքեր պիտի հալածեն խեղճ հայուն
Օգնէ մեզ ով տեր Աստված
Մենք Սուրիոյ հայերը կապրենք երկրորդ ջարդ
Այս անգամ որ ուղղությամբ է մեր գաղթ
This poem has not been translated into any other language yet.
I would like to translate this poem